Մեքսիկայի կենտրոնում գտնվող Իդալգո քաղաքում խոլերայով հիվանդների թիվը հասել է 44-ի:
Այս մասին ITAR-TASS-ի թղթակցին հայտնել են երկրի առողջպահության նախարարության աշխատակիցները՝ նշելով, որ մահացել է 61-ամյա մի կին:
Ներկայումս դեռ բժիշկների հսկողության տակ է գտնվում 33 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել էին խոլերայով ախտահարման նշաններ, և որոնցից 10-ը հոսպիտալացվել էին:
Հիվանդների տարիքը 2-82 է:
Իդալգո նահանգում համաճարակի վտանգ է հայտարարվել:
Այն շրջանում, որտեղ ապրել են խոլերայով վարակվածները, կատարվում են ջրատարների մաքրման հավելյալ աշխատանքներ:









































