Friday, 07 06 2024
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո

Բլեֆ, շուստրիություն, ուրացում. Հայաստանի քաղաքական համակարգի հատկանիշները

Մարի Լը Պենի «Ազգային ճակատ» կուսակցությունը, մեծ հաշվով, պարտվեց Ֆրանսիայի ընտրական վերջին փուլում, որովհետև Ելիսեյան պալատը «գրավել» չհաջողվեց, իսկ խորհրդարանական մի քանի մանդատը հաստատ չեն կարող ազդել ֆրանսիական քաղաքականության վրա:

Այնուամենայնիվ, Ֆրանսիայի ազգայնականներն ասում են, որ վերանայելու են իրենց ծրագրային դրույթները, մասնավորապես հրաժարվելու են եվրոգոտուց դուրս գալու պահանջից, որովհետև համոզվել են, որ այն պոպուլյար չէ հասարակության համար: Այսպիսին է արևմտյան քաղաքական համակարգը, որտեղ կուսակցությունները՝ անկախ հաղթանակից կամ պարտությունից, իրենց պատասխանատու են համարում հասարակության առաջ:

Հայաստանի քաղաքական համակարգը ապրում է լրիվ հակառակ տրամաբանությամբ, և քաղաքական ուժերը մունաթ են գալիս միայն այն պատճառով, որ նրանց հիշեցնում ես իրենց նախընտրական խոստումների և դրանց չկատարման մասին:

Իհարկե, ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը կարող են համարել, որ «ապրանքի»` ընտրողի քվեի համար քյաշ վճարել են ու հիմա հաշվետու լինելու անհրաժեշտություն չունեն: Բայց հասարակությունն այլ կերպ է մտածում՝ համարելով, որ իրեն վճարել են միայն ընտրությունների ժամանակ լռելու կամ իշխանության ձևավորման գործընթացից օտարվելու համար: Կարճ ասած՝ հասարակությունը համարում է, որ գործարքն ավարտված է, ու եթե չլինեն անվտանգություն և առաջընթաց, կամ Ծառուկյանը 15 «մոգական» կետերից գոնե մեկ-երկուսը չիրականացնի, ապա ինքն այլ «ապրանք» է հանելու վաճառքի՝ հեղափոխությունը, որի համար իշխանությունն ու նրա «այլընտրանքը» գուցե չկարողանան վճարել, կամ այն չափազանց թանկ կարող է նստել նրանց վրա:

ՀՀԿ-ի արդարացումները, թե սպասենք մինչև 2018-ին իշխանությունն ամբողջական ձևավորվի, հաշիվ չեն, որովհետև հենց Սերժ Սարգսյանն է մի քանի անգամ ասել, որ կառավարման նոր համակարգում վարչապետի անձը կարևոր չէ, և հետո՝ Լուսնից մարդ չի իջնելու: Նոր իշխանություն կոչվածն այնքան էլ նոր չէ, և այն ձևավորելու են Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը, ովքեր բացարձակ իշխանություն ունեն նաև այսօր:

Հաշիվ չէ նաև Գագիկ Ծառուկյանի արդարացումը, թե իրենք կոալիցիայի մաս չեն, որովհետև աղքատ հասարակությունը թարսի պես տեղեկացավ Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի շվեյցարական հետընտրական «մեղրամսի» մասին:

Ամբողջ ողբերգությունն այն է, որ եթե անգամ հասարակությունը ձևավորի հեղափոխության առաջարկ, ապա դրա պահանջարկը չկա քաղաքական դաշտում, որովհետև նույն «Ելք»-ում նեղանում են, երբ իրենց հիշեցվում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրսբերման նախընտրական խոստման մասին:

Ընդամենը ինը պատգամավոր ունենալու փաստարկը դարձյալ հաշիվ չի, որովհետև այդ ինը չեն կարող Հայաստանը դուրս բերել ԵՏՄ-ից, բայց հաստատ կարող են խնդիրը պաշտոնապես առաջնահերթություն դարձնել դաշինքի օրակարգում և առնվազն օրակարգային հարց՝ խորհրդարանում: «Ժամանակը կգա՝ կանենք»-ը շատ նման է մեր բոլոր ընդդիմությունների իշխանափոխության «սեզոնային» խոստմանը, երբ աշնանն ասվում էր, որ իշխանություն փոխելու ճիշտ ժամանակը գարունն է, իսկ գարնանը խոստացվում էր «ճտերը հաշվել աշնանը»:

Այդպես էլ այդ գարունն ու աշունը չտեսանք, հիմա էլ խորհրդարանում չենք տեսնի ԵՏՄ հարցի քննարկումը, եթե «Ելք»-ը պաշտոնական հայտարարությամբ չփաստի, որ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ փաստաթղթի նախագիծը շրջանառության մեջ է դրել ԱԺ-ում կամ նման բան անելու է աշնանային նստաշրջանի մեկնարկին:

Բլեֆը, շուստրիությունը, ուրացումը դարձել են Հայաստանի քաղաքական համակարգի հատկանիշները, ու թերևս դա է պատճառը, որ տխուր իրականության միակ այլընտրանքը մնացել է այլընտրանք չհանդիսացող «ծռությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում