Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները բախումներ են սկսել տեղի բնակիչների հետ Թահրիր հրապարակում՝ բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
Երեքշաթբի Մուրսիի շուրջ 100 կողմնակիցներ հավաքվել էին Կահիրեի Թահրիր հրապարակում՝ կոչ անելով վերջ դնել բանակի կառավարմանը: Ակցիայի սկսվելուց անմիջապես հետո սկսվել են ոչ մեծ բախումներ ցուցարարների և տեղի բնակիչների միջև: Ոստիկանությունը միջամտել է ՝ բաժանելով վիճաբանող կողմերին: Տուժածների մասին չի հաղորդվում:
Այս ցույցը դարձել է Մուրսիի կողմնակիցների առաջին բողոքի ակցիան Թահրիր հրապարակում՝ նրա տապալումից հետո: Ինչպես նշում է հեռուստաալիքը, ակցիան խորհրդանշական է, քանի որ հենց այս հրապարակում են տեղի ունեցել 2011թ. հակակառավարական ցույցերը, որոնք հանգեցրին Հոսնի Մուբարաքի հրաժարականին:








































