Microsoft ընկերության մի շարք խոշոր ներդրողներ պահանջում են Բիլ Գեյթսի հրաժարականը տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս մասին գրում է reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ 20 խոշորագույն ներդրողներից 3-ը, որոնց անունը չի բացահայտվում, տնօրենների խորհրդում անցկացնում են այդ որոշման լոբբին: Նրանց կարծիքով՝ Գեյթսը խոչընդոտում է, որ ընկերությունը զարգացման նոր մարտավարություն ընդունի:
Նրանք նաև ենթադրում են, որ Գեյթսի հեռանալը նրան փոխարինողին՝ Սթիվ Բալմերին, ավելի շատ լիազորություններ կտա՝ Microsoft-ում իրականացնելու անհրաժեշտ փոփոխություններ:
Microsoft-ի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այս տեղեկությունը:








































