«Ժողովուրղ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի մարզի Գեղանիստ գյուղում սկանդալային դեպք է տեղի ունեցել:
Թերթի տեղեկություններով՝ Գեղանիստ գյուղի 6-րդ փողոցում 16-ամյա թոռը ծեծի է ենթարկել 79-ամյա հարազատ պապիկին: Նշված փողոցում մեծ իրարանցում է ստեղծվել, և ըստ ականատեսների՝ պապ ու թոռ բավական երկար վիճաբանել են, իսկ ավելի ուշ լսվել են թոռան կողմից պապուն հասցված հարվածների ձայները: Գեղանիստի գյուղապետ Վաչիկ Ադիլխանյանը չի ցանկացել մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով «Գնացե՛ք, պապին էլ հարցրեք»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































