Պարզվում է՝ 6 ամիս ԱԺ նախագահ աշխատած, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանի համար պետական մարմնի աշխատակիցներն ամենևին էլ ժողովրդի մաս չեն կազմում: Համենայնդեպս, Ս. Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման սկանդալային հայտարարություն է արել, երբ թղթակիցը փորձել է նրանից ճշտել, թե ինչու իշխանությունները կրկին խաբեցին ժողովրդին, ու խոստացված աշխատավարձի բարձրացում տեղի չունեցավ:
«Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետև ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը»,-հայտարարել է պատգամավորը: Ճշտող հարցին, թե պետական համակարգի աշխատողը ժողովուրդ չի համարվում, նշել է. «Չէ՛, ժողովուրդը լայն հասկացություն է, ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում»: Նիկոյանը հավելել է նաև, որ դա եղել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ցանկությունը. «Ինքը՝ որպես երկրի նախագահ, ուղղակի ցույց է տվել, թե կառավարությունը որ ուղղությամբ պետք է շարժվի»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































