Պետական հաստատությունների ֆինանսավորման դադարեցման պատճառով ԱՄՆ հետախուզական հասարակությունը (ներառում է 16 հատուկ ծառայություններ) հարկադիր արձակուրդի է ուղարկել աշխատողների 70 տոկոսին: Այս մասին հայտնում է Hill պարբերականը՝ հղում անելով հետախուզության բարձրաստիճան ներկայացուցչին:
Ազգային հետախուզության տնօրենի ներկայացուցիչ Շոն Թերները հայտարարություն է տարածել, որում նախազգուշացրել է, որ դա դժվարություններ կստեղծի ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների լրտեսման գործում:
Նրա խոսքով՝ հետախուզությունը կարող է սպասարկել միայն ծայրաստիճան կարևոր պահանջները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ազգային անվտանգության համար պատասխանատու կազմակերպությունները կշարունակեն աշխատանքը, սակայն այդ դրույթը չի տարածվում սովորական քաղաքական և տնտեսական հետախուզական տվյալների հավաքման վրա:









































