Պետական հաստատությունների փակումն ու ԱՄՆ կառավարության «անջատումը» բյուջեին ժամում արժենում է 12.5 մլն դոլար, օրական՝ 300 մլն դոլար, շաբաթական՝ 1.6 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Համապատասխան տեղեկատվությունը ստացվել է IHS Global Insight խորհրդատվական ընկերության հետազոտության արդյունքում: Ընկերության հաշվարկներով՝ հենց այդքան արժե չվճարվող արձակուրդի յուրաքանչյուր ժամը: Նշենք, որ չվճարվող արձակուրդի է ուղարկվել 2.1 պետծառայողներից 800 հազարը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օբաման մերժել է ֆինանսավորման ընտրովի վերսկսման հանրապետականների առաջարկը:









































