Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Ֆրանսիական համալսարանում կրքերը եռում են

«Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների» ասոցիացիան երեկ հայտարարություն տարածեց՝ պահանջելով, որ անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատեն համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանին:

«Ելնելով համալսարանի բարի համբավը և շրջանավարտների շահերն ու իրավունքները պաշտպանելու իր կանոնադրական նպատակներից՝ պահանջում ենք ուսումնական հաստատության պաշտոնատար անձին անհարիր պահվածք դրսևորող և ողջ համալսարանի բարձր հեղինակությունն ու պատիվը ստվերող անձի անհապաղ ազատում իր զբաղեցրած պաշտոնից», – ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես տեղեկացրել էինք, Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը մայիսի 23-ին բազմաթիվ ականատեսների ներկայությամբ համալսարանի վարչական հարկում ծեծի է ենթարկել և հայհոյանքների տարափ տեղացել համալսարանի շրջանավարտ Սոկրատ Մխիթարյանի վրա: Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տվյալ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:

Ստացվում է՝ Հայաստանի ազգային անվտանգությունը գտնվում է մի մարդու ձեռքում, ով, լինելով Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, չի կարողանում պաշտպանել նույնիսկ ուսանողների անվտանգությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ ռեկտորի լիակատար հովանավորությունը վայելող, ինքնավերահսկողությունից դուրս եկած և բարոյական բոլոր սահմաններն անցած Նավոյանն առաջին անգամ չէ, որ աչքի է ընկնում նման պահվածքով: «Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների» ասոցիացիան համոզված է, որ պատկան մարմինները ցանկության դեպքում պետք է որ դժվարություն չունենան դեպքի մասին ապացույցներ գտնելու հարցում, քանի որ համալսարանի դասախոսներին բռնատիրական ռեժիմի մեջ պահելու նպատակով բոլորովին վերջերս տեղադրված տեսախցիկներն արձանագրել են միջադեպը: Հարկ է նաև նկատել, որ ո՛չ ՀՀ Կրթության և գիտության, ո՛չ Հայաստանում ֆրանսիական դեսպանատան և ո՛չ էլ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը ադեկվատ վերաբերմունք չարտահայտեցին միջադեպի կապակցությամբ:

Ինչևէ, մենք զրուցեցինք նաև Ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և մանկավարժական որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ՝ հասկանալու համար, թե ո՞րն է եղել նրա պոռթկումի պատճառը, ինչին ի պատասխան նա ասաց, որ իր աշխատանքային պարտականությունների և ընդհանրապես որևէ շրջանավարտի հետ կապված խնդիրներ չունի: Իսկ ինչ վերաբերում է մայիսի 23-ին շրջանավարտներից մեկի հետ ունեցած հանդիպմանը, ինչը մամուլի հրապարակումների առիթ է դարձել, ապա հավատացրեց, որ այդ շրջանավարտի և հանդիպման հետ կապված ևս որևէ խնդիր չկա:

«Ես այդ շրջանավարտի հետ որևէ խնդիր չունեմ: Մամուլում տարաբնույթ մեկնաբանություն եղավ, և եթե ինչ-որ մեկը կամ շրջանավարտը համարում է, որ ինքը տուժել է, թող դիմի համապատասխան իրավապահ մարմիններին: Սոկրատը նույն համալսարանի շրջանավարտ է, նույն համալսարանն է ավարտել, նույն միջադեպի օրը մեր համալսարանից հեռացել է ինձանից ներողություն խնդրած»,- հավատացրեց պրոռեկտորը: Իսկ հարցին՝ եթե նման միջադեպ չի եղել, որտեղի՞ց է այս ինֆորմացիայի արտահոսքը և ո՞վ է այս ամենի հետևում կանգնած՝ պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ վերջին շրջանում Ֆրանսիական համալսարանի նկատմամբ կոմպանիա է գործում, որը փորձում է, ինչ-ինչ պատվերի շրջանակում, ազդել համալսարանի վարկանիշի վրա: Այս ամենը, կարծում եմ, ուղղված և միտված է եղել զուտ համալսարանի դեմ: Ավելին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների միության ստեղծման աշխատանքները ընթացքի մեջ են և շնորհանդեսի մասին հանրությանը պատշաճ կտեղեկացվի: Իսկ վերջերս մամուլում հանդես եկող, այսպես կոչված, «Ֆրանսիական համալսարանի շրջանավարտների ասոցիացիա» ՀԿ-ն ընդհանուր ոչինչ չունի համալսարանի հետ: Այս ասոցիացիայում ներգրավված մի քանի շրջանավարտներ օգտագործում են համալսարանի անունը և համբավը՝ մեր շրջանավարտներին ներգրավելու իրենց անձնական՝ Wise Business կոչվող բիզնես ծրագրում»: Արայիկ Նավոյանը, սակայն, չակերտները չբացեց՝ կանխատեսելով, որ առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում և խոստացավ զարգացումներն սկսելուն պես տեղեկացնել մեզ: Իսկ մինչ այդ չցանկացավ շտապել և ժամանակից շուտ չակերտները բացել:

Ստացվում է, որ համալսարանի դեմ դուրս գալով՝ տվյալ «կոմպանիան» դեմ է դուրս գալիս նաև Արթուր Բաղդասարյանին: Ինչևէ, մեր այն դիտարկմանը, թե որոշ աղբյուրների փոխանցմամբ, տեսախցիկները ֆիքսել են միջադեպը և՝ նման իրարամերժ կարծիքների դեպքում ինչպե՞ս հավատալ, որ նման միջադեպ չի եղել՝ Արայիկ Նավոյանը պատասխանեց. «Տեսախցիկների ֆիքսելուց բացի, այնքան բան է նշվել, որ եթե այդ ամենին լուրջ վերաբերվենք, ստիպված ենք գործ անելու փոխարեն չեղած բաները մեկնաբանել: Ես միայն կարող եմ ասել, որ միջադեպի հետ կապված որևէ խնդիր չունեմ, իսկ եթե կան մարդիկ, ովքեր իրենց համարում են տուժող, թող դիմեն իրավապահ մարմիններին: Այստեղ ևս որևէ խնդիր չեմ տեսնում»:

Հարկ է նկատել, որ Արայիկ Նավոյանը մեզ հետ զրույցում պատրաստակամորեն տրամադրեց նաև Սոկրատ Մխիթարյանի տվյալները, սակայն երկու օր շարունակ մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում