Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գավառի հիվանդանոց են տեղափոխվել եղբայրներ՝ 23-ամյա Արամ Հովեյանը և 24-ամյա Անդրանիկ Հովեյանը:
Ըստ Գավառից ստացված տեղեկությունների, վիճաբանությանը մասնակցել են նաև Ալիկ Մարտիրոսյանը, ով ավելի շատ հայտնի է «Պալեի Անդոյի տղա» , ինչպես նաև՝ Էդմոն, Էմանուել, Ռուբեն անուններով երիտասարդներ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում








































