Ավստրիայի կառավարությունը, երկրի սահմանադրության համաձայն, սեպտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարական է ներկայացրել: Լիազորությունների դադարեցման դիմումը երկրի նախագահին է փոխանցել կանցլեր Վերներ Ֆայմանը: Պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարներին արդյունավետ աշխատանքի համար և կարգադրել է իրենց պարտականությունները կատարել մինչև նոր կաբինետի կազմավորումը:
Ավստրիայի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական ընտրություններից հետո նախագահը խորհրդակցություններ կանցկացնի կուսակցությունների առաջնորդների հետ և նրանցից մեկին կհանձնարարի նոր կառավարություն ձևավորել: Որպես կանոն՝ այդ լիազորությունը ստանում է խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժը: Դա նշանակում է, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ ու գործող կանցլեր Վերներ Ֆայմանը բոլոր շանսերն ունի վարչապետի աթոռը կրկին զբաղեցնելու համար:
Այսօր երկրի նախագահ Ֆիշերը խոստացել է սկսել կուսակցությունների հետ խորհրդակցությունները և արդեն հաջորդ շաբաթ նախարարների նոր կաբինետի ձևավորման հանձնարարություն կտա:









































