Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Նոտարի ծառայությունների մարժան այնուամենայնիվ կմնա

«Մեր վերահսկողական ծառայությունը բացահայտել էր, որ չնայած կառավարության որոշումով սահմանել ենք նոտարի ծառայությունների գների որոշակի միջակայք, բայց ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ բոլոր նոտարները ծառայությունները մատուցում են մաքսիմալ գնով»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ինքը հանձնարարել էր վերանայել անման միջակայքեր սահմանելու մոտեցումը։ «Բայց արդարադատության նախարարն այլ բացատրություններ տվեց, որը և մենք համարեցինք հնարավոր, ընդունեցինք այդ որոշումը»,- ասաց Տ. Սարգսյանը՝ խոսքը փոխանցելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:

«Նախկին գործող սակագների մարժաներն էականորեն մեծ էին՝ սկսվում էին 0.5-ից մինչև հիսունապատիկը: Այսքան մեծ մարժաներ էին և տարբեր գործարքների համար, տարբեր իրենց բովանդակությամբ գործարքներ, ըստ էության, նույն տողի տակ էին գնում, և դրանով էր պայմանավորված: Բացի դրանից, այդ սակագներում կար այսպես կոչված բարդ գործարք հասկացությունը և նոտարական գրասենյակներում, ինչպես Ձեր վերահսկողության ծառայության, այնպես էլ արդարադատության նախարարության համապատասխան ստուգումները ցույց էին տալիս, որ երբեմն բավական պարզ, ստանդարտ պայմանագրերը գնահատվում էին որպես բարդ գործարքներ և գանձվում էր, ըստ էության, քսան հազար դրամ:

Քննարկումների ժամանակ հանձնարարական կար հրաժարվել այդ մարժաներից, բայց մարժաներից հրաժարվելու դեպքում, ըստ էության, մենք կկորցնեինք նոտարական գրասենյակների և նոտարների միջև առավել բարենպաստ, առավել որակյալ ծառայություններ մատուցելու մրցակցությունը, և նրանց միջև մրցակցությունը կընթանար բացառապես այն հարցի շուրջ, թե իրենց գրասենյակները որ տարածքներում են տեղակայված: Առավել բարձր որակի ծառայություններ մատուցելու հարցում նրանց շահագրգռվածությունն էականորեն կփոքրանար:

Մարժաները, որոնք կային, որոնք կառավարության նախորդ նիստով հաստատվել են, բայց դեռևս չեն հրապարակվել, ուժի մեջ չեն մտել, էականորեն փոքրացվել են, ընդհանրապես հանվել է բարդ գործարք հասկացությունը: Նոտարական ծառայությունների մեջ ներգրավված են նաև տպագրության և պատճենահանման համապատասխան ծախսերը: Հստակ սահմանված է, թե նոտարի կողմից արտագնա նոտարական գործողություն կատարելու համար ինչպիսի վճարներ են նախատեսված: Եվ կա նաև պահանջ, որ նոտարը պետք է հստակ սահմանի իր ծառայության սակագինը և այդ հստակ սահմանված սակագինը փակցված ունենա իր նոտարական գրասենյակում: Այսինքն, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, փաստացի գանձումներից ընդամենը մեկ երկու գործարքների պարագայում է, որ փոքրիկ, ընդամենը մոտ 15-20 տոկոսով այդ գումարներն ավելանալու են:

Մնացած բոլոր գործարքների պարագայում, եթե այդ բարդ գործարքները հանում ենք, լրացուցիչ մատուցվող ծառայությունների գները ներառում ենք նոտարական ծառայությունների մեջ, ապա մոտավորապես բոլոր գործարքներով, մոտ 40-50 տոկոսով, այդ գործարքների համար նոտարական ծառայությունների գներն ըստ էության փոքրանալու են: Մենք առանձնացրել ենք նոտարական բոլոր գործողությունների ցանկը, որը կար նախորդի համեմատ, մոտավորապես կրկնակի անգամ ավելացել է, և այս պարագայում նոտարական ծառայություններ ստացող անձը շատ ավելի հստակ կարող է տեսնել, թե որ գործողության համար իրենից ինչ է գանձվում: Հուսով եմ, որ ուժի մեջ մտնելուց հետո մեր քաղաքացիներն այս դրական փոփոխությունները շատ լավ կընկալեն»,- պարզաբանեց Հ. Թովմասյանը:

«Հիմա մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որ պետք նոտարների միջև լինի մրցակցություն: Եթե կա մրցակցություն, ուրեմն նրանք պետք է հնարավորություն ունենան նաև գներն իջեցնել: Մի քանի ամիս հետո ես առաջարկում եմ անդրադառնալ այս խնդրին և տեսնել՝ արդյոք մենք այդ նպատակին հասանք, թե ոչ: Ու եթե ոչ, ապա նորից պետք է անդրադառնանք նորմատիվային փոփոխությունների՝ հասկանալով, թե ինչու մրցակցություն չի ձևավորվում»,- արձագանքեց Տ. Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում