Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը, հավանաբար, բաց կթողնի «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպումը` սրունքաթաթի վնասվածքի պատճառով:
Արգենտինացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Տորինո»-ի դեմ դերբիի ժամանակ և դեռևս չի ապաքինվել:
Թուրինյան ակումբի մարզչական շտաբը հայտնել է, որ չի վտանգի Կարլոսի առողջությունը, ով չի մասնակցել թիմի այսօրվա մարզմանը: Վերջնական եզրակացություններ կկատարվեն վաղը:








































