Սիրիացի ջիհադիստների խումբը, որը ձգտում է Մերձավոր Արևելքում իսլամական պետություն ձևավորել, ընդարձակում է գործողությունների տարածաշրջանն ու թափ հավաքում Իրաքում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Սիրիական սահմանին մոտ գտնվող Իրաքի քաղաքներում ու գյուղերում ջիհադիստ գրոհայինները հաջողությամբ մեծացնում են իրենց ազդեցությունը: Դաժանությունն ու բռնությունը իրողություն են դարձել երկրի այդ հատվածում: Գրեթե ամեն օր այդ տարածաշրջանից տեղեկություններ են ստացվում նոր ահաբեկչությունների մասին:
Իրաքյան Անբար նահանգի բնակչներից մեկը, ով 2007-ին եղել է «Ալ-Քաիդայի» գրոհայինների դեմ տեղի շարժման մասնակից, բրիտանացի լրագրողներին պատմել է, որ եթե շուտով Սիրիայում իրավիճակը չփոխվի, դա խնդիրներ կառաջացնի ամբողջ տարածաշրջանի համար:
«Նրանք ցանկանում են, որպեսզի բոլորը հավատարիմ լինեն կոշտ իսլամական օրենքին, իսկ Սիրիան ողջ աշխարհում ջիհադի տարածման միայն մի փուլն է: Նրանց պետք է կանգնեցնել»,- վստահ է Ռիշասկազալ Աբու Ռիշան:
The Associated Press-ի տվյալներով՝ սեպտեմբերի ընթացքում երկրում ահաբեկիչների ձեռքով 400 մարդ է զոհվել: ՄԱԿ-ի տեղեկություններով՝ տարեսկզբից զինված բախումների և պայթյունների հետևանքով զոհվել է Իրաքի մոտ 5000 բնակիչ:










































