Եվրախորհրդի քաղաքականության և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները անհամատեղելի են համարում միաժամանակյա անդամակցությունը ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրին և Եվրասիական միությանը: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով ԵԽ հայտարարությունը, որը տարածվել է հոկտեմբերի 1-ին:
«Միացումը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին և անդամակցությունը Եվրասիական միությանն անհամատեղելի են:
Եվրամիությունը հարգում է իր գործընկերների ինքնիշխան և ազատ ընտրությունը՝ ընդգծելով, որ նրանց վրա ճնշումն անթույլատրելի է»,- ասված է հայտարարության մեջ:








































