Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը իր պարտականությունները կկատարի մինչև պետության ղեկավարի հերթական ընտրությունները, որոնք տեղի կունենան 2014թ. և այդ պաշտոնին կրկին առաջադրվելու իրավունք ունի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Դամասկոսում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զաուբին:
«Սիրիայի ժողովուրդը ցանկանում է Բաշար Ալ-Ասադին տեսնել որպես պետության ղեկավար, չնայած այն ամենին, ինչ խոսում են ընդդիմությունը, ԱՄՆ-ը և դավաճանները»,- ասել է նա:
Նախարարի խոսքերով՝ Սիրիան մնում է միասնական՝ պետություն, ժողովուրդ և նախագահ:
Ալ-Զաուբին հավաստիացրել է, որ նախագահն իր թեկնածությունը կրկին կառաջադրի ընտրություններում, ինչը ճիշտ որոշում կլինի:









































