Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Այսրոպեական փաստաթղթի ստորագրումով Ռուսաստանը կկորցնի հետագայում որպես խաղաղարար հանդես գալու հնարավորությունը

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխնախագահ Անդրեյ Արեշևը


– Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահները ԼՂ հարցի վերաբերյալ իրենց համատեղ հայտարարությունում ընդգծել էին, որ հունիսին սպասվելիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպման ժամանակ պետք է ավարտվեն հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները: Պարոն Արեշև, ինչպե՞ս եք գնահատում դովիլյան հայտարարությունը, և ձեր կարծիքով, հնարավոր կլինի՞ հունիսին` Կազանում ԼՂ հարցի շուրջ ինչ-որ առաջընթացի հասնել:


– Դովիլյան հայտարարությունը ավելի կոշտ նրբերանգներով էր արված, քան սովորաբար արվում են նմանատիպ հայտարարությունները: Դա նկատվել է շատերի կողմից, սակայն կոշտությունը ձևակերպումներում դեռ չի նշանակում, որ կողմերը համաձայն են դրանց հետ: ԼՂ հարցի կարգավորման միջնորդությունն ընթանում է առավել գլոբալ հարցերի հետ միահյուսված և դրանց ֆոնին համարվում է երկրորդական կողմերի և մասնավորապես միջնորդ երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքական սցենարների նկատմամբ: Միացյալ Նահանգները, Մերձավոր և Միջին Արևելքում հայտնվելով բարդ իրավիճակում, Հարավային Կովկասում սեփական շահերն է հետապնդում, այդ թվում նաև Իրանի հարցի ենթատեքստում: Ռուսաստանը ևս իր հետաքրքրություններն ունի, մասնավորապես կապված սպասվելիք նախագահական ընտրությունների հետ և այս ամենը անդրադառնում է ԼՂ հարցի կարգավորման միջոցների և ֆորմատի վրա: Ինչ վերաբերում է Կազանի հանդիպմանը, ապա պետք է նշեմ, որ այն դիվանագիտական ակտիվությունը, որ կա Կազանի հանդիպումից առաջ կբերի բավականին համեստ արդյունքներ, որովհետև ԼՂ հարցի էությունը և նրա հետ կապված բարդ հարցերը, ցավոք սրտի, այդքան էլ հստակ չեն: Կազանում ինչ-որ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը ես համարում եմ խիստ անհավանական:


– Ըստ տարածված կարծիքի` Ռուսաստանն ամեն ինչ անելու է ԼՂ հարցում որևէ փաստաթուղթ ստորագրելու համար, որպեսզի Մեդվեդևը, լինելով ԼՂ խնդրում գլխավոր միջնորդ, որպես հաջողակ նախագահ մասնակցի առաջիկայում Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններին:


– Կարելի է ինչ-որ հաջողության հասնել և փաստաթուղթ ստորագրել կամ էլ մամուլի ասուլիս անցկացնել, բայց հարցը միայն դա չէ, կարևոր է, որպեսզի այդ փաստաթուղթն իրականում արտացոլի ղարաբաղյան փակուղուց դուրս գալու ճանապարհները: Ներկա պահին նման փաստաթղթի ստորագրումն անիրական է, և եթե ստորագրվի ինչ-որ մի բան, որը հետագայում պետք է իրագործվի, ապա այն մեծ վնաս կբերի Ռուսաստանին հետագայում որպես խաղաղարար հանդես գալու հարցում, ինչպես նաև կոչնչացնի վերջինիս շանսերը ոչ միայն ԼՂ հարցի, այլ նաև այլ հարցերի կարգավորմանը մասնակցելու առումով: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է տարբերել այսրոպեական տակտիկական տրամաբանությունը, երկարատև կարգավորումից:


– Մայիսի 25-ին Եվրահանձնաժողովի ընդունած «Նոր պատասխան փոփոխվող հարևանությանը» փաստաթղթում նշվում է, որ Եվրամիությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել` ընդլայնելու իր ներգրավվածությունը այն ձևաչափերում, ուր դեռ ներկայացված չէ, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբում: Ինչպե՞ս կգնահատեք ԵՄ այս նախաձեռնությունը և ինչո՞վ է պայմանավորված ԵՄ ակտիվացումը ԼՂ հարցի կարգավորման գործընթացում:


– ԼՂ հարցի կարգավորման հարցում ԵՄ դերը դեռևս այդքան էլ հասկանալի չէ, քանզի վերջինս Միացյալ Նահանգների ստվերում է գտնվում և ԼՂ հակամարտության, ինչպես նաև Հարավային Կովկասի մյուս խնդիրների նկատմամբ չունի հստակ դիրքորոշում, ինչն էլ ԵՄ կառուցողական միջնորդությունը պակաս արդյունավետ է դարձնում:


– Միջազգային կառույցների կողմից բազմիցս է շեշտվել, որ քանի դեռ Հայաստանում և Ադրբեջանում ներքին խնդիրները հարթված չեն, կողմերը չեն կարողանա վճռական քայլերի գնալ ԼՂ հարցի կարգավորման հարցում: Այժմ ենթադրվում է, որ Հայաստանում եղած երկխոսությունը Սերժ Սարգսյանի համար բանակցային գործընթացում նման քայլերի գնալու հիմք կհանդիսանա, և հենց այդ նպատակով է միջազգային հանրությունը անընդհատ ողջունում երկխոսության փաստը: Ձեր գնահատմամբ, Սերժ Սարգսյանը նման քայլերի գնալու հնարավորություն ունի՞:


– Եթե կա կարծիք, որ իշխանության և հիմնական ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի միջև համաձայնության հասնելուց հետո, Սերժ Սարգսյանը կկարողանա գնալ ԼՂ հարցում որոշակի զիջումների, ապա դրանք անիրական են: Նման զիջումները պարզապես կպայթեցնեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և բանակցային գործընթացը կավարտվի չսկսված, քանզի ընդդիմությունը, որը տարբեր նպատակներ է հետապնդում, անմիջապես կմեղադրի Սարգսյանին ազգային դավաճանության մեջ: Հայաստանում ընթացող երկխոսությունը` ընդդիմության և իշխանության միջև դրական հանգամանք է, և ես կարևոր եմ համարում այն, որ և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները ընդգծում են, որ այդ երկխոսությունը ոչ մի դեպքում չպիտի ընթանա ի հաշիվ Հայաստանի հետաքրքրությունների, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր: Կարծում եմ` Հայաստանում հասարակական կարծիքի և ներքաղաքական ուժերի համախմբումը կնպաստի ԼՂ հարցի բանակցային գործընթացում երկրի դիրքորոշման ամրապնդմանը, դարձնելով այն պակաս հանդուրժող տարաբնույթ միակողմանի զիջումների նկատմամբ:


– Պարոն Արեշև, ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, մասնավորապես վերջին շրջանում ընթացող հետաքրքիր զարգացումները Հայաստանում և Վրաստանում: Այն դեպքում երբ Հայաստանում ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը տեղափոխվել է քաղաքակիրթ դաշտ, Վրաստանում ընդդիմադիրների հանրահավաքներին միջամտում է պետությունը: Այս ամենն ինչպիսի՞ փոփոխությունների կհանգեցնի:


– Իհարկե, Վրաստանում բավականին բարդ իրավիճակ է, և ես կարծում եմ, որ Հայաստանի շահերից է բխում Վրաստանում կայունության պահպանումը, այդ թվում` նաև քաղաքական կայության: Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին Հայաստանում և Վրաստանում, ինչպես նաև հետխորհրդային տարածքում գտնվող մյուս երկրներում, ապա այդ ամենն այն իրավիճակի օրինաչափ հետևանքն է, որի մեջ վերջին 20 տարիների ընթացքում հայտնվել է հետխորհրդային տարածքը` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Տնտեսական խնդիրները ընդհանուր են հետխորհրդային տարածքի երկրների համար` անկախ նրանից, թե ինչ հռետորություն են կիրառում այս կամ այն երկրի քաղաքական գործիչները: Հենց այս խնդիրն է պայմանավորում սոցիալական և քաղաքական լարվածությունը և հետխորհրդային երկրների քաղաքական էլիտաները մշտապես իրենց հույսը դնում են քաղաքական հասունության և դժվար պայմաններում գոյատևելու կարողության վրա: Այս խնդիրը ոչ պակաս վերաբերում է Վրաստանին, եթե ոչ ավելի` իր հարևանների համեմատ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում