Ներվեգիայի կառավարությունը կձևավորվի Պահպանողական կուսակցության ու աջ Առաջընթացի կուսակցության կողմից, որին մի քանի տարի անդամակցել է ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, գրում է տեղի Kureren պարբերականը:
Այս մասին մամլո ասուլիսին հայտարարել է պահպանողականների առաջնորդ Էռնա Սուլբերգը:
Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունն ու Լիբերալ կուսակցությունը, որոնց ընտրությունները հաղթած պահպանողականները հրավիրել էին իշխող կոալիցիայի ձևավորմանը, հրաժարվել են համագործալցել աջերի հետ ու դրանով իսկ իրենց զրկել նախարարների կաբինետի վրա ազդելու հնարավորությունից:
Առաջինը բանակցություններից հրաժարվել է Քրիստոնեական-ժողովրդական կուսակցությունը:
Այսպիսով, Առաջընթացի կուսակցությունը, որը ձևավորվել է 1970-ականների սկզբին, առաջին անգամ կհայտնվի երկրի կառավարությունում:









































