Բոլիվիայում հայտնաբերվել է մի ամբողջ գյուղ, որի բոլոր բնակիչները զբաղվում են կոկաինի արտադրությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով թմրանյութերի տարածման դեմ ոստիկանության շրջանային բաժանմունքի ղեկավար Միրկո Բուստոսին:
Խոսքը ոչ մեծ գյուղակի մասին է, որը գտնվում է քիչ բնակեցված Օրուրո դեպարտամենտում՝ Չիլիի հետ սահմանից ոչ հեռու:
«35 տներից յուրաքանչյուրում հայտնաբերվել են կոկաինի արտադրության համար նախատեսված միջոցներ, իսկ դրանց բնակիչները փախել են՝ նկատելով ոստիկաններին»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ կոկաինի հետքեր չեն հայտնաբերվել միայն դպրոցում ու տեղի եկեղեցում:










































