ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Մաքդոնալդը հանդես է եկել Հարավային Կովկասի միասնական տնտեսական գոտու ստեղծման նախաձեռնությամբ և հայտարարել է, որ այդ գաղափարին աջակցում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին նա հայտարարել է Վրաստան կատարած այցի ժամանակ:
«Գաղափարներից մեկը Հարավային Կովկասի տնտեսական միասնական գոտու ստեղծումն է, ինչպիսին ունի Եվրամիությունը: Վարչապետը ողջունել է այդ գաղափարը: Նա արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական առաջնորդների հետ, որտեղ այդ նախաձեռնությունը հաստատվել է»,- հայտարարել է Մաքդոնալդը և հավելել, որ Իվանիշվիլիի մեծ կողմնակիցն է:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ հնարավորություններ ունի այդ գոտու ստեղծումը այն դեպքում, երբ Հայաստանն անդամակցում է Եվրասիական Մաքսային միությանը, իսկ Վրաստանը նայում է եվրաինտեգրման կողմը, Ջոն Մաքդոնալդը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված, քանի որ Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին շատ բան է կապում:









































