Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի հյուսիսում սպանել են պաղեստինցու: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներին: Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ սպանվածը եղել է 36-ամյա խաղաղ բնակիչ:
ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Գազայի հատվածում խաղաղ բնակչին սպանելու մասին պաղեստինյան աղբյուրների հաղորդագրությունը: Սակայն ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ զինծառայողները կրակ են բացել երկու պաղեստինցիների վրա, որոնք փորձել են հատել Գազայի հատվածի պատնեշը: ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ չի նշվել՝ արդյոք պաղեստինցիները վիրավորվե՞լ են, թե՞ սպանվել:
Նախորդ նմանատիպ դեպքը տեղի էր ունեցել օգոստոսի 11-ին: Այն ժամանակ հաղորդվել էր, որ իսրայելցի զինծառայողները կրակել են պաղեստինցու վրա, ով հայտնվել էր արգելված գոտում՝ պատի մոտ, որը բաժանում է Գազայի հատվածը: