Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ, այսօր Թուրքիա է այցելել Իրանի ռազմական պատվիրակությունը, որը գլխավորում է ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Միգանին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Իրանի ռազմական կցորդ, գնդապետ Մուհամմեդ Ահադին։
Իրանական պատվիրակությունը Ստամբուլում մասնակցելու է ռազմաօդային ուժերի հրամանատարների միջազգային կոնֆերանսին։
60 երկրների ռազմաօդային ուժերը քննարկելու են օդային ու օդա-տիեզերական զորքերին առնչվող խնդիրներ։
Իրանական պատվիրակության այցը տևելու է 5 օր։ Իրանական պատվիրակությունը մասնակցելու է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի ստեղծման հարյուրամյակին նվիրված միջոցառումներին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հիմնադրվել է 1911 թվականին։ Ներկայումս այն ունի 65,000-անոց անձնակազմ, որը գլխավորում է բանակի գեներալ Հասան Աքսայը։