Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Երիտասարդներիս առաջնահերթ խնդիրներից է, տարեցների նկատմամբ բավարար հոգածության ապահովումը. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել տարեցների օրվա կապակցությամբ

 «Սիրելի տատիկներ և պապիկներ,

 1991 թվականից, Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ, հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր, պարզ ասած որպես ձեր տոն: Կասկածից վեր է, որ տարեց մարդկանց նկատմամբ ունեցած  հարգանքով ու պատկառանքով մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում միշտ է առանձնացել: Ու հենց այդ վերաբերմունքով էլ ապացուցել է, որ մեր տատիկներին ու պապիկներին մեծարելու և գնահատելու համար մեզ բնավ պարտադիր չէ ունենալ առանձնահատուկ օր: Դուք միշտ էլ եղել ու լինելու եք մեր առանձնակի ուշադրության ու հարգանքի կրողը: Տանը թե դրսում, ընտանիքում թե որևէ այլ միջավայրում ձեր խոսքը միշտ էլ կարևոր ու վճռորոշ է եղել մեզանում:

Առանձնահատուկ այդ հարգանքն ու մեծարանքը տարիների ձեր վաստակն է,  տարիներ, որոնց ընթացքում հավաքվել, ի մի են  բերվել համամարդկային իմաստնությունն ու արժեքները ու,  բյուրեղանալով, փոխանցվել սերնդե սերունդ:

 Այսօր, տարիքային առանձնահատկություններից  ելնելով, դուք, սիրելիներս, ունեք սոցիալական և հոգեբանական բազմաթիվ կարիքներ ու, այս առումով, կրկնապատկվում է ձեր հանդեպ ուշադրության և հոգածության կարիքը: Ու հատկապես մեր՝ երիտասարդներիս առաջնահերթ խնդիրներից է, ձեր նկատմամբ բավարար հոգածության ապահովումը, քանզի յուրաքանչյուր նոր սերունդ, իր ձեռքբերումներով ու հաջողություններով, խոշոր հաշվով հենց ձեզ՝ մեր ավագ սերնդին է պարտական, ձեր տված դաստիարակությանն ու իմաստուն խորհուրդներին:

 Իմ շատ սիրելի տատիկներ և պապիկներ, առիթն օգտագործելով ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ դուք մշտապես Երևանի քաղքապետարանի և անձամբ իմ ուշադրության կենտրոնում եք և մենք անում ու այսուհետ էլ անելու ենք հնարավորը, որ ձեզ համար ապահովենք անհոգ ծերություն:

 Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ, ուզում եմ արևշատություն և հոգատար ու բարի վերաբերմունքով լեցուն երկար տարիների առողջ կյանք մաղթել ձեզ:

 Համոզված եղեք, որ դուք՝ ձեր իմաստուն խորհուրդներով ու բարի խոսքով,  մեզ անչափ շատ եք հարկավոր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում