Դերասան Խորեն Լևոնյանն ու դերասանուհի Լիկա Մեսրոպյանն սեպտեմբերի 12-ին ամուսնացան: Նրանք իրար վաղուց էին ճանաչում, սակայն զույգի սիրո պատմությունը ծնունդ է առել միայն ամիսներ առաջ:
Esem.am-ի փոխանցմամբ՝ մինչ հարսանիքը Խորենն ու Լիկան արդեն միասին էին ապրում: Այդ ընթացքում եղել էր նաև մատանիների փոխանակություն: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց, ինչպե՞ս Խորեն Լևոնյանը 1 օրում կազմակերպեց գեղեցիկ հարսանյաց հանդեսն ու ինչպիսի՞ն է եղել նրանց ընտանիքների արձագանքը: Լիկայի հետ զրուցել են նաև իր և ամուսնու տարիքային տարբերության մասին:
Զույգի սիրո պատմության բացառիկ մանրամասները կարդացեք «ԵՍ եմ» ամսագրի հոկտեմբերյան համարում, որը լույս կտեսնի շուտով, մինչ այդ Esem.am-ը ներկայացրել է որոշ բացառիկ լուսանկարներ զույգի հարսանյաց հանդեսից:













































