Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

ՄԱԿ-ում Սաակաշվիլին, ինչպես միշտ, չափն անցավ՝ փորձելով թողնել արջի անուն. Գիորգի Վոլսկի

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի ԳԱ 68-րդ նստաշրջանում Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայաստանյան հանրությանն ալեկոծած ելույթը, որտեղ նա խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը, բացառապես հակառակ արձագանքներ է գտել Վրաստանում:

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Գիորգի Վոլսկին, ընդհանուր առմամբ Միխեիլ Սաակաշվիլին իր ելույթով արտահայտեց ռուս-վրացական հարաբերությունների ողջ լարվածությունը, որը կուտակվել էր ռուս-վրացական պատերազմից հետո: Սակայն, ըստ նրա, Վրաստանի ներկայիս իշխանության շարքերում շատերը և նաև ինքը կարծում են, որ Սաակաշվիլին, ինչպես միշտ, չափն անցնում է և հետապնդում է PR հետաքրքրություններ:

«Բացի Վրաստանից, տարածաշրջանում այլ երկրներ կան, որոնք ունեն որոշակի ռազմավարական հարաբերություններ ՌԴ հետ, և լավ կլիներ, որ Վրաստանը ևս ֆունդամենտալ կերպով առաջ մղեր այն հարցերը, որոնց ձևաչափով բանակցություններ են ընթանում այսօր: Ուստի պետք է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել: Այսօր ՌԴ դերակատարությանը ռեգիոնում, ՌԴ շահերը չեն համապատասխանում Վրաստանի հետաքրքրություններին, այնինչ սեփական ստրատեգիական հետաքրքրությունների համար որոշակի հաջողություն գրանցելու համար Վրաստանի ղեկավարները պետք է որ ավելի պրագմատիկ վերաբերվեին ռուս-վրացական հարաբերություններին, իսկ Սաակաշվիլին հեռանում է քաղաքական դաշտից և ցանկանում է արջի անուն թողնել»,- նման տեսակետ հայտնեց Գիորգի Վոլսկին:

Անդրադառնալով Հայաստանի ընտրությանը՝ նա ասաց, որ երկրների շահերը կարող են տարբեր ուղղություններով գնալ, բայց ոչ իրար դեմ: Նրա խոսքով՝ եթե հարևաններից մեկը միանում է Եվրասիական միությանը, ապա դա չի խանգարում վրացական եվրատլանտյան զարգացման ուղուն: «Ով գիտե, միգուցե, նաև երկկողմ օգուտ հնարավոր կլինի ստանալ դրանից: Ես չեմ ցանկանում բարդություններից խոսել: Առանց բարդությունների ոչինչ չի ստացվում: Ցավոք, երկրները պետք է ինչ-որ կերպ երկխոսեն քաղաքական կենտրոնների հետ, սակայն դա չի նշանակում, որ պետք է հրաժարվել այդ հետաքրքրություններից»,- ասաց վրացի պատգամավորը:

Նշենք, որ Սաակաշվիլին հայտարարել էր. «Մի քանի տարի անց Վլադիմիր Պուտինը կհեռանա Կրեմլից, կչքանա ռուսական քաղաքականությունից: Ռուս քաղաքացիները նրան կհիշեն որպես հին ժամանակների՝ կոռուպցիայի ու ճնշման ժամանակների ուրվական: Ռուսաստանը կդադարի կայսրություն լինելուց և կդառնա նորմալ պետություն:

Ռուսաստանը շարունակում է անեքսիայի ենթարկել վրացական հողերը և դրանով իսկ թուլացնել Վրաստանը: Ռուսաստանի համար շահավետ չէ ուժեղ հետխորհրդային հանրապետություններ (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան) ունենալը: Դուք կարծում եք՝ Պուտինը ցանկանո՞ւմ է, որ Հայաստանն առավելության հասնի Ադրբեջանի հետ հակամարտությունում: Ո՛չ: Դա Հայաստանը կդարձնի չափազանց ուժեղ և պոտենցիալ առումով բավական անկախ: Թե՞ դուք կարծում եք, որ դրա հակառակն է ճշմարտությունը, որ Մոսկվան ցանկանում է Բաքուն գերազանցության հասնի Երևանի նկատմամբ: Ո՛չ, նրանք չեն ցանկանում, որ մեկնումեկն ընդհանրապես հաղթող դուրս գա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում