Լատվիայի սեյմն այսօր ընտրել է նոր նախագահ: Այդ պաշտոնն այսուհետ զբաղեցնելու է Անդրիս Բերզինշը:
Լատվիայում նախագահին ընտրում է Սեյմը: Այս պաշտոնին հավակնում էին երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Վալդիս Զատլերսը և Արևտրաարդյունաբերական պալատի նախկին ղեկավար Անդրիս Բերզինշը:
Առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չէր հավաքել անհրաժեշտ 51 ձայնը: Երկրորդ փուլում Բերզինշը հավաքել է 53 ձայն, ինչը նրան թույլ է տվել հռչակվել Լատվիայի նոր նախագահ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Լատվիայի արդեն նախկին նախագահը հայտարարել էր խորհրդարանը ցրելու գործընթաց սկսելու մասին:








































