«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում կարդում ենք.
«Հովիկ Աբրահամյանը չկարողացավ այնպես անել, որ Աղվան Հովսեփյանը բանատեղ դնի օրենսդիր մարմնին և տարեկան հաշվետվություն ներկայացնի ԱԺ: Այս հողի վրա էլ նրա և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված էին: Ուստի ուշագրավ էր երեկ Արգամիչի հոգատար վերաբերմունքն ապագա գլխավոր դատախազի նկատմամբ:
Առաջին հարցն էլ ինքն ուղղեց. «Դատախազության մասին օրենքով դատախազը պետք է հաշվետվություն ներկայացնի, և պարբերաբար մեր գործընկերները հարց են ուղղում, թե ինչու չկա, սակայն հաղորդում ներկայացնելու համար չկա հստակեցում, որ նիստին են ներկայացնում: Ցանկանում եմ Ձեր վերաբերմունքն իմանալ այս հարցի մասին»:
Գևորգ Կոստանյանը նշեց, որ պետական մարմնի գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունն անհրաժեշտ են, բայց օրենքում հստակեցված չէ՝ դա բանավո՞ր պետք է արվի, թե՞ գրավոր: «Եթե օրենքում փոփոխություն լինի, իհարկե, այդ հաշվետվությունը կներկայացվի ԱԺ նիստին»:









































