Անցնող «ուիքենդը» բավականին տարողունակ էր իշխանական էլիտայի համար՝ եկեղեցուց եկեղեցի, ռեստորանից ռեստորան անցնելու առումով:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ կիրակի օրն այդ մարաթոնն ավարտեց Աբրահամյաններից Գագիկի՝ Բռլյանտի Գագոյի դստեր՝ Հայկուհու հարսանիքը: Աբրահամյան եղբայրները մեկ մարդու նման՝ Արայի գլխավորությամբ, շարվել էին Սբ. Գայանե եկեղեցու խորանում. Հայկուհին կրում է Աբրահամյանների ընտանիքում գրեթե պաշտամունք դարձած իրենց մոր անունը: Սբ. Գայանեում էին նաև Ռուսաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, աշխույժ ելումուտի մեջ էր քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Պսակադրության կարգը կատարում էին ոչ թե Սբ. Գայանեի քահանաները, այլ՝ մայր տաճարից Արշակ սրբազանը: Քավորն էլ ոչ թե Աբրահամյանների ծննդավայր Վայոց Ձորի մարզպետն էր, այլ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:








































