Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Ծնողները վառարանի ձողով դաժան ծեծի են ենթարկել քրոջ ամուսնուն սիրահարված դստերը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է ամուսիններ Արշալույսի և Մհերի գործով դատական քննությունը:

50-ամյա Արշալույսին և 52-ամյա Մհերին մեղադրանք էր առաջադրված տուժողին ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  118 հոդվածով:

Տուժողը Արշալույսի ու Մհերի դուստր Դոնարան է (անունը փոխված է):

Դատարանը հաստատված է գնահատել, որ ամուսիններ Մհերն ու Արշալույսը գյուղում ապրել են իրենց դստեր՝ Դոնարայի հետ: Ծնողներն իմացել են, որ Դոնարան սիրահարվել է իրենց մյուս դստեր՝ Ալլայի (անունը փոխված է) ամուսնուն՝ Հրայրին (անունը փոխված է): Մհերն ու Արշալույսն իրենց դուստր Դոնարային արգելել են Ալլայի ու Հրայրի տուն գնալ:

2017 թվականի մարտի 23-ին, առավոտյան ժամը 9-ին Մհերը տանից դուրս է եկել, որ գնա աշխատանքի:

Դոնարան ցանկացել է տանից դուրս գալ՝ քրոջ ու սիրելի փեսայի տուն գնալու նպատակով: Մայրը՝ Արշալույսը, արգելել է Դոնարային:

Մոր ու դստեր միջև վիճաբանություն է սկսվել: Արշալույսը, տեսնելով, որ դուստրն իրեն չի ենթարկվում, վառարանի երկաթե ձողով 4-5 հարված է հասցրել Դոնարայի մարմնի տարբեր մասերին՝ նրան պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Վիճաբանության ձայները լսելով՝ Մհերը դրսից տուն է մտել, տեղեկացել է, որ դուստրը ցանկանում է  գնալ Ալլայի ու Հրայրի տուն: Մհերը շարունակել է կնոջ «գործը»՝ վառարանի երկաթե ձողով հարվածներ է հասցրել Դոնարային՝ պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ ու ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում Արշալույս Գ.-ն և Մհեր Գ.-ն, ընդունելով, որ վառարանի երկաթե ձողով հարվածներ են հասցրել իրենց աղջկան, իրենց մեղավոր չեն ճանաչել՝  Դոնարային: Նրանց համոզմունքով՝ իրենք ցանկացել են դստերը հետ պահել սխալ, անբարոյական քայլից, կատարել են իրենց ծնողական պարտականությունը:

Տուժող Դոնարան հայտնել է, թե բողոքում է ծնողների դեմ ու ցանկանում է, որ նրանք պատժվեն իրեն ծեծելու համար: Կատարվածի մասին ոստիկանության բաժնում հաղորդում էր տվել հենց Դոնարան…

Նախաքննության ընթացքում Դոնարան ծնողների հետ առերես էլ է հարցաքննվել ու պնդել է, որ նրանք իրեն ծեծել են վառարանի երկաթե ձողով: Ծնողներն ընդունել են:

Գործով վկա Ալլան՝ Դոնարայի քույրը, հայտնել է, թե Դոնարան ինտիմ կապ է ունեցել իր ամուսնու հետ: Այդ մասին իմանալով՝ ծնողներն արգելել են, որ Դոնարան գա իրենց տուն: Դոնարան ծնողներին չի լսել, և նրան «դաստիարակելու համար» մայրը մի երկու ապտակ է հասցրել…

Դատարանը Արշալույսին ու Մհերին մեղավոր է ճանաչել դստերը ծեծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով, և յուրաքանչյուրին դատապարտել է տուգանքի՝ 50 հազար դրամի չափով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում