Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ուժի մեջ թողնել Իրանի դեմ կոշտ պատժամիջոցները, որոնք ընդունվել էին՝ կապված նրա միջուկային ծրագրի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների ընթացքում Նեթանյահուն ընդգծել է, որ պատժամիջոցները նույնիսկ պետք է ուժեղացվեն, եթե Թեհրանը շարունակի իր միջուկային գործունեությունը:
Իսրայելական իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին Իրանի նախագահի հայտարարությանը:









































