1. Հոնգկոնգում դեկորատիվ կոսմետիկայի խանութի բացման արարողությանը Ռիհաննան սպիտակ նեղ հագուստով է ներկայացել:

2. Դժվար է հավատալ, որ Նաոմի Քեմբլն արդեն 43 տարեկան է: Իր նոր The Face հեռուստաշոուի ժամանակ թոփ-մոդելն անհավանական երիտասարդ տեսք է ունեցել:

3. «Շնորհակալություն փոխանակման համար» իր նոր ֆիլմի պրեմիերային Գվինեթ Փելթրոուն սպիտակ զգեստ է հագել:

4. Կողքերին կտրվածքներով սպիտակ զգեստով Թեյլոր Սվիֆթն իր վրա է սևեռել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ներկաների հայացքները:

5. Բրեդ Փիթի World War Z ֆիլմի պրեմիերային Անջելինա Ջոլին ներկայացել է սպիտակ զգեստով:

6. Լեդի Գագան միշտ էլ անտարբեր է եղել երտասարդական տենդենցների հանդեպ, սակայն սպիտակի հանդեպ նույնիսկ նա չի կարողացել անտարբեր մնալ:

7. Կաննի փառատոնում Zulu ֆիլմի պրեմիերային Նիկոլ Քիդմանը ներկայացել է սպիտակ զգեստով:

8. 55-ամյա Շերոն Սթոունը հերթական անգամ բոլորին ապացուցել է, որ շարունակում է անթերի տեսք ունենալ:

9. Այս սպիտակ հագուստով բարձրաճաշակ Քեյթ Ափթոնը աստվածային տեսք ունի:

10. Սպիտակ հանդերձանքը շատ է սազում Բեյոնսեին:

11. Վերջերս կայացած երեկույթին Զոուի Դեանելը սպիտակ զգեստով շքեղ տեսք է ունեցել:









































