Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրում կայացավ ևս մեկ հանդիպում: Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվել էր «Ռոստով»-ին:
Հայ խաղացողները խաղը սկսեցին պահեստայինների նստարանին:
Առաջին խաղակեսում 25-րդ րոպեին Ձյուբան առաջ մղեց «Ռոստով»-ին:
Երկրորդ խաղակեսում Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը դուրս եկան փոխարինման: «Ուրալ»-ը կարողացավ միայն հավասարեցնել խաղի հաշիվը: Գոլի հեղինակն էր Բելոզերովը:
«Ռոստով» – «Ուրալ»` 1:1
1:0 Ձյուբա (25′), 1:1 Բելոզերով (62’)


































