Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կառավարությունը քա՞ր է գցում Քոչարյանի բոստանը

Այսօր կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն անդրադարձել է 2006-2007 թվականների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակներում անցկացված ծառայողական քննությանը։ Նա առանձնացրել է մի շարք խորհրդատվական ծրագրեր, որոնց համար ծախսված գումարները ցածր արդյունավետություն են ունեցել։

«Տնային տնտեսությունների հետազոտություն և համայնքների հետազոտություն խորհրդատվական ծառայության մատուցում» ծրագրի արժեքը եղել է 150 հազար ԱՄՆ դոլար: Խորհրդատվության արդյունքում արվել են մի շարք առաջարկություններ, կատարված առաջարկությունների մեծ մասն ընդունվել է, չի ընդունվել 12 առաջարկություն: Այնուամենայնիվ, ծրագիրը ծառայել է իր նպատակին: Սակայն, նշված ծրագրի կապակցությամբ պետք է անել մեկ վերապահում՝ կապված մատուցված խորհրդատվությունների արժեքի հետ, որը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար: Խորհրդատվությունը տևել է 7 ամիս, և վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդատվության մեկ օրվա արժեքը կազմել է 700 ԱՄՆ դոլար:

Երկրորդ ծրագիրը՝ 28 հազար 182 ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի մշակման վերաբերյալ խորհրդատվության մատուցումն է: Ծրագրի շրջանակում խորհրդատուի կողմից մշակվել են 3 օրենքների նախագծեր՝ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մասին, Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովման մասին և Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման համակարգի մասին օրենքների նախագծերը: Եթե Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին և Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման համակարգի մասին օրենքների նախագծերը չեն ընդունվել՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, ապա նույնը չի կարելի ասել Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, քանի որ մինչև 2006 թվականը մշակվել էր ՍԱՊՀ իրավական ապահովման վարչության մասնագետների կողմից, հետևաբար, այս մասով հնարավոր էր խուսափել համապատասխան խորհրդատվությունը պատվիրելուց: Այսինքն՝ օրենքի նախագիծն արդեն իսկ մշակված եղել է, և լրացուցիչ մեկ անգամ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով պատվիրվել է նույն օրենքի նախագծի մշակումը:

Երրորդ ծրագրով՝ 45 հազար 350 ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված ֆինանսական կառավարման համակարգի բարելավման վերաբերյալ խորհրդատվություն է մատուցվել: Ծրագրի շրջանակներում խորհրդատուի առաջարկությունները բխել են օրենսդրության և ՍԱՊՀ կանոնադրության մեջ սահմանված իրավասությունների իրականացմանն առնչվող պահանջներից: Սակայն, նույն առաջարկություններն առ ոչինչ են դարձել, քանի որ ՍԱՊՀ մասին օրենքի նախագիծը չի ընդունվել, այսինքն՝ պետք է օրենքն ընդունվեր, որից հետո բխեր այլ միջոցառումների իրականացումը: Օրենքը չընդունված պատվիրել են այլ խորհրդատվություն, որը պետք է բխեր այդ օրենքից:

Չորրորդը՝ 43 հազար ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի շահառուների սպասարկումը բարելավելու վերաբերյալ խորհրդատվության մատուցումն է: Ծրագրի շրջանակներում խորհրդատուն առաջարկել է շահառուների սպասարկման բարելավման համար ստեղծել սոցիալական գովազդներ, տարեց մարդկանց համար կազմակերպել հատուկ ռադիոհաղորդում, համագործակցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ: Տվյալ դեպքում գտնում ենք, որ ընդհանրապես իմաստ չուներ հիշյալ ծրագրով համապատասխան խորհրդատվություն ստանալը:

Հինգերորդը՝ 40 հազար ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, աշխատանքային օրենսդրության կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման խորհրդատվության մատուցում ծրագիրն է, որի շրջանակում մշակվել են իրավական ակտերի նախագծեր, այդ թվում՝ Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին և Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Մինչդեռ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի նախագիծը նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի նախաձեռնությամբ 2004 թվականին արդեն իսկ եղել էր մշակված և դրվել էր շրջանառության մեջ: Այսինքն՝ տվյալ պարագայում նույնպես արդեն իսկ կար մշակված օրենքի նախագիծը, որը կրկնակի պատվիրվել է մշակելու համար:

Իրականացված ծառայողական քննության ընթացքում թվարկված ծրագրերն ուսումնասիրելով ակնառու է դառնում այն հանգամանքը, որ ծառայությունների մատուցման համար սահմանված արժեքները տրամաբանական առումով տարբերվում են: Այսպես, եթե պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի 3 օրենքի նախագծերի մշակման աշխատանքները խորհրդատուն կատարել է 28 հազար ԱՄՆ դոլարով, ապա պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված ֆինանսական համակարգի բարելավման վերաբերյալ խորհրդատվությունը մատուցվել է 45 հազար ԱՄՆ դոլարով: Հետևաբար, ծրագրերի արժեքի շուրջ համաձայնության գալու գործընթացների կապակցությամբ անհրաժեշտ է մշակել ծրագրերի արժեքի սահմանման և հաշվարկման համապատասխան մեթոդաբանություն»,- ասաց նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում