«Մարսել»-ի դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը կիսվել է ակնկալիքներով:
«Մենք այս խաղին վստահությամբ ենք մոտենում: Գիտենք, որ կարող ենք մեծ բարձունքների հասնել` անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը:
Գիտենք, որ առաջին տուրում կրած անհաջողությունից հետո պետք է քայլ առաջ կատարենք` անպայման հաղթելով մրցակցին:
Ցավոք, անհնար է փոխել այն, ինչ արդեն եղել է: Այնուամենայնիվ, չնայած Կլոպը մեզ չի օգնի այս խաղում, մյուս մարզիչները կլինեն պահեստայինների նստարանին: Երկրորդ մարզիչը այս մասնագիտությունում Կլոպը երկվորյակ եղբայրը լինի կարծես: Հավատացեք, մենք գիտենք, թե ինչ է պետք անել հաղթանակի համար»,- ասել է Շահինը:









































