Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից բեկումնային ոչինչ չպետք է ակնկալել. Կռիլով

Ադրբեջանի և ՀՀ նախագահների հանդիպումը կթուլացնի լարվածությունը կողմերի միջև, սակայն բեկում չի առաջացնի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը՝ անդրադառնալով ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում քննարկվող Ադրբեջանի և ՀՀ նախագահների մակարդակով հանդիպման արդյունավետությանն ու նպատակահարմարությանը:

Նա նշեց, որ հայ-ադրբեջանական բանակցությունները, ըստ էության, ավարտված չէին, կողմերից որևէ մեկը չէր հայտարարել, որ հրաժարվում է բանակցային գործընթացից, այնպես որ՝ ինչ էլ լինի, հնարավոր հանդիպման արդյունքը դրական կլինի և կթուլացնի լարվածությունը կողմերի միջև: Բայց, նրա համոզմամբ, բեկումնային ոչինչ չպետք է ակնկալել:

«Ուստի կարևոր է, թեկուզ մանր քայլերով, բայց ընթանալ մեկ նպատակի ուղղությամբ՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման և երկկողմ ընդունելի լուծման և փոխզիջումների ուղղությամբ: Կողմերը պետք է միմյանց քայլերին ոչ այդքան կրքոտ և զգացմունքային վերաբերվեն և հասարակության շրջանում հիստերիա չբարձրացնեն ամենատարբեր պատճառներով: Մեր դիտարկումների համաձայն՝ կողմերին խոչընդոտող ամենակարևոր հանգամանքը սա է եղել»,- մեկնաբանեց կովկասագետը:

Անդրադառնալով պնդումներին, թե ՌԴ-ն, որպես հակամարտության գլխավոր խաղացող, պետք է դադարեցնի կողմերին զենք մատակարարել, քաղաքագետն ասաց՝ իհարկե, Ռուսաստանը պետք է դադարեցնի հակամարտության կողմերին զենքի մատակարարումը: Սակայն, նրա խոսքով, հարցի նման ձևակերպմանը պետք է ավելացնել հետևյալը՝ մյուս գերտերությունները պետք է ևս լծվեն այդ գործին:

«Ցավոք, դա իրատեսական չէ, և եվրոպական երկրները, ԱՄՆ-ը Իսրայելին և արաբական երկրներին են մատակարարում զենք՝ միջազգային շուկայում թելադրելով կանոններ: Այնպես որ՝ Ռուսաստանը, եթե նույնիսկ մատակարարումից հրաժարվի, վերանայի իր հարաբերությունները Հայաստանի հետ և նույնիսկ հանի իր զորքերը Հայաստանի տարածքից, ապա սկզբունքորեն դա ոչինչ չի փոխի, քանի որ ամեն դեպքում Կովկասում շարունակելու են զենք ձեռք բերել և մատակարարել»,- նման տեսակետ հայտնեց Կռիլովը:

Գնահատելով Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանում Միխեիլ Սաակաշվիլիի՝ հայաստանյան հանրությանն ալեկոծած ելույթը՝ նա ասաց, որ Սաակաշվիլին հայտնի է ՌԴ-ի նկատմամբ իր բացասական վերաբերմունքով, Սաակաշվիլին որևէ նոր բան, ըստ էության, չի ասել: «Եթե նա 2008թ. ռուս-վրացական պատերազմի ողջ պատասխանատվությունն ու մեղավորությունը դնում է ՌԴ-ի վրա, նշանակում է՝ նրա ելույթը և դիտարկումները հիմք չեն»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որի ընթացքում համանախագահները տեղեկացրել էին, որ նախատեսում են տարեվերջին պատրաստվել նախագահների հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում