Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել երկրի նախկին վարչապետ Հիշամ Քանդիլի հանդեպ դատավճիռը, որը կայացրել էր ստորին ատյանի դատարանը, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ապրիլին Կահիրեի շրջանային դատարանը վճռել էր պաշտոնից հեռացնել կառավարության այդ ժամանակվա ղեկավարին և դատապարտել էր նրան մեկ տարվա ազատազրկման՝ դատարանի վճիռները չկատարելու համար: Սակայն Քանդիլը, որը հրաժարական էր տվել ամռանը՝ Եգիպտոսում քաղաքական իրադարձությունների ֆոնին, փորձել էր բողոքարկել դատավճիռը:
Դատական գործընթացը, որի մեջ ներքաշված է նախկին վարչապետը, կապված է տեսքստիլ ձեռնարկության անօրինական սեփականաշնորհման հետ:









































