Լևերկուզենի «Բայեր»-ի կիսապաշտպան Լարս Բենդերը, ում ծառայություններով հետաքրքրվում է «Արսենալ»-ը, չի լքի ակումբը:
«Մենք չենք պատրաստվում վաճառել Բենդերի տրանսֆերային իրավունքները: Ոչ մի առաջարկ չենք ստացել նրա տրանսֆերի համար»,- հայտարարել է «Բայեր»-ի սպորտային տնօրեն Միխաել Ռեշկեն:
Հիշեցնենք, որ Բենդերի տրանսֆերը գնելու համար «Արսենալ»-ը երկու առաջարկ էր արել: Առաջինը կազմել էր 18 մլն ֆունտ ու մերժվել էր, իսկ երկրորդը 20 մլն ֆունտ էր:





































