Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Դատախազ դառնալու դեպքում Կոստանյանը կպայքարի անպատժելիության մթնոլորտի դեմ (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սեպտեմբերի 30-ին ելույթով հանդես եկավ ՀՀ զինդատախազ, գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը, ով նշեց, որ դատախազությանը վերապահված լիազորություններից ցանկացածի թերացումը աղետալի հետևանքներ կարող է ունենալ:

«Քաղաքակիրթ հասարակության մեջ մեկ անձի նկատմամբ կատարված հանցանքը հանցանք է բոլորի նկատմամբ, և սրա վրա է կառուցված ողջ դատախազական համակարգը: Մեր պետության առջև այս պահին ծառացած են բազմաթիվ խնդիրներ, ինչը դեռ թույլ չի տալիս ունենալ արդար և բարեկեցիկ կյանք»,- ասաց նա:

Կոստանյանի խոսքով՝ Հայաստանը աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում է՝ փակ սահմաններ, անվտանգության ոլորտում մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված հարևաններ և այլն, սակայն կա մի ոլորտ, որտեղ հաջողության հասնելը կախված է բացառապես մեզանից՝ դա արդարադատության համակարգն է:

«Մեր առջև չկա ոչ մի խոչընդոտ, բոլոր խոչընդոտները սուբյեկտիվ են, այս հարցում պատասխանատուն միայն մենք ենք և պիտի պահանջենք բացառապես մեզնից: Մենք կատարված աշխատանքները քննարկում ենք չոր թվերի օգնությամբ՝ առանց հաշվի առնելու, որ երբ կատարված աշխատանքները կամ թերությունները չեն ներկայացվում, հասարակությունը չի կարողանում հասկանալ՝ որ օղակը թերացավ, որը կարողացավ պատվով կատարել իր առջև դրված պարտականությունները»,- ասաց նա:

Կոստանյանը նշեց, որ 2010-ին ԶՈՒ-ում գրանցվել է 43 մահվան դեպք, 2011-ին՝ 35, 2012-ին՝ 29, ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին՝ 14: Կոստանյանի համոզմամբ՝ անգամ մեկ մահվան դեպքը մտահոգիչ է, սակայն մահվան դեպքերը նվազել են: Նրա խոսքով՝ եթե չարձանագրենք այն աշխատանքը, որի շնորհիվ ունենք այս իրավիճակը, պատկերը թերի կլինի, թեև սա չի նշանակում, որ աշխատանքը բավարար է: Մահվան դեպքերի, ԶՈՒ-ում հանցագործությունների թվի նվազումը, ըստ զինդատախազի, պայմանավորված է եղել ՊՆ-ի, զինդատախազության և այլ պատկան մարմինների կողմից իրականացված հետևողական աշխատանքով:

Կոստանյանը համոզված է՝ կարիք կա արդիականացնելու ողջ արդարադատության համակարգը, 21-րդ դարում պետք է պայքարել նորագույն մեթոդներով:

Գլխավոր դատախազի թեկնածուն նաև մատնանշեց ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության խնդիրը՝ նկատելով, որ անհրաժեշտ է նոր մոտեցումներ ցուցաբերել, այն է՝ ուղղել պատիժը կրող անձին և կանխել նոր հանցագործությունը, ոչ թե նրան կալանավորել և մոռանալ նրա մասին:

«Հանցագործությունների կանխարգելման, բացահայտման, պատժի ուղղությամբ աշխատանքները դատախազն ի զորու չէ մենակ կատարել, այն պետք է լինի ողջ համակարգի և այլ օղակների համատեղ ջանադիր աշխատանք: Դեռևս լուրջ անելիքներ կան դատախազության ոլորտում»,- ասաց նա:

Կոստանյանը նշեց, որ խմբակցությունների հետ հանդիպման գալուց առաջ թվում էր՝ ներկայացնելու է աշխատանքի իր սկզբունքները, սակայն քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ սկզբունքները բոլորինն են, իրենց նպատակների և դրանց հասնելու ճանապարհի առումով բոլորը համակարծիք են: Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու դեպքում Կոստանյանի ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանի Հանրապետությունում և հատկապես դատախազության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարը:

Դատախազը, համաձայն օրենքի, չի կարող լինել կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ. սա ևս Կոստանյանը կարևորագույն խնդիր է համարում. «Ցանկացած դատախազ, մտնելով քաղաքական դաշտ, պիտի վայր դնի իր լիազորությունները»:

Թեկնածուն նաև նշեց, որ պայքարելու է անպատժելիության մթնոլորտի դեմ, թեև վերջինս համամիտ չէ, որ այն համատարած է, սակայն կարծում է՝ մեկ դեպքն էլ նման տրամադրություն ստեղծելու առիթ է, ուստի ցանկացած հանցագործ պիտի ստանա արժանի պատիժ:

Ըստ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելու դեպքում ցանկացած պետական մարմնի, հատկապես՝ դատախազության նման կարևոր օղակի համար հաշվետվողականությունն ու հանրային հաշվետվողականությունը պարտադիր են: Թեկնածուն նշեց, որ որպես զինդատախազ՝ մշտապես փորձել է ոլորտում ցուցաբերել առավելագույնս հրապարակայնություն և հանրային հաշվետվողականություն, և կարծում է՝ եթե ԱԺ-ում համապատասխան փոփոխություններ լինեն, տարեկան հաշվետվությունը, հաղորդումը, բնականաբար, նաև ԱԺ նիստում պիտի ներկայացվեն: Դա Կոստանյանի համար ողջունելի է ու խրախուսելի: Թեկնածուի կարծիքով՝ որևէ որոշում հիմնավորվում է օրինականությամբ և հանրային ընկալմամբ, սակայն դրանք տարբեր են: Կարող է որոշումը լինել օրինական, բայց հանրային ընկալում չգտնի, և հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում