«Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը հիացած է իր խաղընկերոջ` Աարոն Ռեմսիի մարզավիճակով, ով 4 գոլ է հեղինակել Պրեմիեր Լիգայի մեկնարկային 6 խաղերում:
«Ռեմսին հիանալի մարզավիճակում է: Նա կարող է գրավել մրցակցի դարպասը:
Նա կարող է գոլ խփել անգամ հանդիպման 94-րդ րոպեին: Այնքան էլ շատ չեն ֆուտբոլիստները, ովքեր կարող են նման ձևով դրսևորել իրենց»,- ասել է Ուիլշիրը:







































