Թուրքիայի հարավում արյունալի կռիվ է տեղի ունեցել ընտանի թռչունների և 2.5 տարեկան վախեցած տղայի պատճառով: Զոհվել է 3 մարդ, ևս 10-ը ձերբակալվել են: Երեք մարդ դեռևս հետախուզման մեջ է:
Դեպքը տեղի է ունեցել Ադանա քաղաքում: Ինչպես հայտնում է Günaydın Adana թերթը, Քադիր Օրգենի և Մեթին Բաթիրի ընտանիքների միջև հակամարտություն են առաջացրել հավերը, որոնք ներուժել էին Օրգենի տարածք և վախեցրել 2.5 տարեկան որդուն՝ Էրքան Ալքանին:
Ավագ եղբայրները սկսել են քշել հավերին, սակայն նրանց փորձել են խանգարել Բաթիրի ընտանիքի երեխաները: 8-10 տարեկան երեխաների կռվին միջամտել են մեծահասակները: Քադիր Օրգենի քույրը՝ Գյոզդեն, դանակով վազել է դուրս՝ պատժելու հարևանի երեխաներին, իսկ երբ Մեթին Բաթիրը նրան նկատողություն է արել, որ պետք չէ դանակ թափ տալ երեխաների առջև, կինը հարձակվել է նրա վրա: Բղավոցների վրա դուրս են եկել երկու ընտանիքների անդամներն ու իրար հասել: Կռվի ընթացքում հրազեն է կիրառվել: Դեպքի վայրում 2 ատրճանակ և 19 փամփուշտ է հայտնաբերվել:
Կռվի հետևանքով զոհվել են երկու ընտանիքների հայրերը և ևս մեկ մարդ, երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:









































