Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

«Տաղանդավոր» անտաղանդները

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ Ադրբեջանի իշխանական կլանի թուլացման դեպքում Ալիևը չի կարողանալու այլևս օգտագործել հակահայկական գործոնը և հանրության ուշադրությունը շեղել: Նա անդրադարձել է ֆորումներից մեկի ժամանակ Ալիևի աղջկա կերպարին, որը ներկայացել է գրեթե մերկ վիճակում: «Թվում է, թե սա քաղաքական կարևորություն չունի, սակայն ունի, քանի որ մահմեդական, կովկասյան երկրում եթե հայրը չի կարողանում աղջկան սանձել, ապա դա խփում է նաև իր իմիջին և կարող է ներքին պառակտման հիմք դառնա:

Սա ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր հրամանատարը, խանը թույլ է և նույնիսկ չի կարողանում իր աղջկան հավաքել: Դուստրը գրեթե մերկ վիճակում դուրս էր եկել զինվորականների, ազգայնականների, հասարակ տղամարդկանց առաջ, ովքեր կովկասյան ավանդույթներ ունեն։ Նրանք պետք է մտածեն, թե Ալիևից ինչ թագավոր, դա նշանակում է, որ թագավորն է մերկ»,- ասել է նա և նշել, որ այս ամենը թեև նրբություններ են, բայց խորքային խնդիրներ են առաջացնում: Ադրբեջանի դիվանագիտությունը, առհասարակ` ներքին և արտաքին քաղաքականությունը, բազմաթիվ խոցելի կողմեր ունեն, որոնց մասին մեր պաշտոնյաները ու քարոզչությունը կարող են բարձրաձայնել:

Նույնիսկ համարձակորեն կարող ենք պնդել, որ Ալիևի իշխանությունն իսկական նվեր է մեզ համար, և հայկական դիվանագիտությունը, անշուշտ, ավելի արդյունավետ կօգտագործեր Ադրբեջանի ակնհայտ բացթողումներն ու սխալները, եթե ավելի ինքնուրույն, ռացիոնալ և պրոֆեսիոնալ լիներ:

Կարծում ենք` հենց դիլենտանտիզմի խնդիրն է, որ ԼՂՀ նախագահի խոսնակն իր ասելիքի մակարդակն իջեցնում է Ալիևի դստեր հագուկապի մակարդակին: Յուրաքանչյուր մեկը, եթե հատկապես պաշտոնական անձ չէ, ազատ է իր հագուկապի և վարքագծի հարցում, եթե քրեորեն հետապնդելի արարք չի կատարել: Ալիևի աղջկա արտաքին տեսքը որևէ կապ չունի ոչ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի, և ոչ էլ նույնիսկ Ալիևի ռեժիմի ամրության կամ բովանդակության հետ:

Արցախի իշխանությունները Բակո Սահակյանի իշխանության վիճահարույց երկարաձգումից հետո որոշակի բարդույթների մեջ են` հավանաբար գիտակցելով, որ թուլացրել են որակական սահմանագիծն իրենց և Ադրբեջանի իշխանությունների միջև: Սակայն նույնիսկ այս պարագայում հարկ է խուսափել ոչ դիվանագիտական թեմաներից` գոնե սեփական խոսքի լրջությունն ու կշիռը գնահատելու համար: Կամ էլ` որոշակի օրինաչափությամբ Երևանում և Ստեփանակերտում իշխանության մեջ հայտնվել են «տաղանդավոր» անտաղանդները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում