Քեթի Փերին փոփից հեռանալու մտադրություն է հայտնել: 28-ամյա աստղն ասել է, որ իր Prism ալբոմը կլինի ավելի շատ ակուստիկ կիթառային:
Նրա վերջին՝ Roar սինգլը մեծ հաջողություն է ունեցել՝ նվաճելով համաշխարհային երաժշտական հիթ շքերթները:
Billboard-ի հետ հարցազրույցում նա նշել է, որ ինքը հավանաբար կվերածվի Ջոնի Միտչելի. «Քանի որ ես մոտենում եմ 30 տարեկանին, կարծում եմ՝ իմ 4-դ ալբոմը կլինի առավելապես ակուստիկ կիթառային»,- ասել է նա:
Հավանաբար, Փերիին ժանրային փոփոխության է մղել երգիչ-երգահան, բոյֆրենդ Ջոն Մեյերը, որին նա վերջերս նկարագրել էր որպես «իսկական հանճարի»:
Փերիի նոր ալբոմը Միացյալ Թագավորությունում հասանելի կլինի հոկտեմբերի 21-ից, իսկ ԱՄՆ-ում՝ դրանից մեկ օր անց:









































