Հարավկորեացի գիտնականներն առաջին անգամ ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված մանրէներ, որոնք ի վիճակի են բենզին արտադրել: Այս մասին հաղորդել են երկրի գիտության, տեղեկատվական-հաղորդակցության տեխնոլոգիաների և գիտական կանխատեսումների նախարարությունում:
«Արտադրողական արդյունավետությունը առայժմ բավական ցածր է, սակայն այդ հետազոտության նշանակությունն այն է, որ գենետիկորեն մոդիֆիկացված մանրէների օգնությամբ հաջողվել է ստանալ բենզին: Մենք շարունակում ենք հետազոտությունները՝ նպատակ ունենալով որոնել մեր մեթոդի արդյունավետությունը բարձրացնող ուղիներ»,- հայտնել է գիտական խմբի ղեկավասր Լի Սան Օբը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Զարգացած գիտությունների ու տեխնոլոգիաների կորեական ինստիտուտում ստացված մանրէները ի վիճակի են կլանել գլյուկոզա և անջատել բենզին:
Փորձի ընթացքում 1 լիտր լուծույթից, որը պարունակում է նման մանրէներ, ստացվել է 580 միլիգրամ վառելիք:








































