Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի կատարել Բազում թաղամասում երեխաների համար խաղահրապարակ կամ ֆուտբոլի դաշտ կառուցելու` թաղամասի բնակիչներին տված նախընտրական խոստումը:
Նրանց պատմելով` ընտրություններից առաջ եկել հարթեցրել են նախատեսված տարածքն ու թողել գնացել: Ընտրվելուց հետո քաղաքապետը «լվացել է ձեռքերը» տված խոստումից, չկառուցված խաղահրապարակն էլ վերածվել է աղբանոցի:









































