Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ճանապարհաշինությունն անհատակ տակառ է` չվաստակած գումարներ ձեռք բերելու համար. Արմեն Պողոսյան

Երևանում պարբերաբար իրականացվող ասֆալտապատման աշխատանքները մայրաքաղաքի բնակիչների համար անհարմարություններ են ստեղծում` կապված տեղաշարժի հետ: Մասնագետները փաստում են` քաղաքակիրթ աշխարհում նման աշխատանքներն արվում են գիշերային ժամերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գիշերն աշխատելու դեպքում պետք է ապահովել անհրաժեշտ լուսավորություն, իսկ դա լրացուցիչ ծախս է: Ասֆալտապատման տարածքները, Գևորգյանի խոսքերով, որոշվում են մասնագետների կողմից: Վարչության պետն անդրադարձավ նաև դեռևս պիտանի ասֆալտապատ հատվածները նոր ասֆալտով պատելու խնդրին: «Կան չափորոշիչներ, սահմանված նորմեր, ասֆալտի ծառայության ժամկետ հասկացություն գոյություն ունի, ես չգիտեմ` ով ինչ է ասում դրա մասին, բայց ոչ ոք ավելորդ գումարներ չունի: Մի մոռացեք, որ հիմնականում գլխավոր պողոտաներն են ասֆալտապատվում, որտեղ ծանրաբեռնված երթևեկ է: Եթե դա չարվի, ապա դրանք շատ ավելի վատ վիճակում կհայտնվեն»,- ասաց նա` նշելով, որ ծառայության ժամկետն անցնելու պատճառով են անցկացվում նման աշխատանքներ:

Գևորգյանը հավաստիացրեց, որ որևէ մեկն առանց հիմնավորման ասֆալտապատում չի իրականացնում, մեծածավալ աշխատանքներ են կատարվում նաև երկրորդական, երրորդական հատվածներում, ինչպես նաև բակային տարածքներում` արդեն երկրորդ տարին անընդմեջ: «Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր ճանապարհները հետզհետե կարգի կբերվեն և կունենան պատշաճ տեսք, այնպես որ մեր քաղաքացիները թող չմտահոգվեն: Իրենց բարձրացրած խնդիրները մշտապես քաղաքային իշխանության ուշադրության կենտրոնում են: Վարչական շրջանների կողմից ներկայացվող ժամանակացույցի համաձայն` դրանք ևս հետզհետե ընդգրկվում են և իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Չմոռանանք, որ քաղաքն ինքը կանգնած օրգանիզմ չէ, այլ անընդհատ ապրող միջավայր, որում պետք է որոշակի աշխատանք»,- ասաց Գևորգյանը` ընդգծելով, որ այդ աշխատանքն ավարտ չի ունենում, քաղաքային տնտեսությունում անելիքներ միշտ կան:

«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ասֆալտապատման ժամանակ անպայման պիտի երեք հերթով աշխատեն` այն արագ ավարտելու և քաղաքի երթևեկությանը քիչ վնաս հասցնելու համար: «Մեր քաղաքները խցանվում են, քաղաքակիրթ աշխարհում նման բան չկա. դա արվում է արագ կերպով և անընդհատ ռեժիմով: Չէ՞ որ կան հանգստյան օրեր, երթևեկության ծանրաբեռնվածությունն այդ օրերին տարբեր է: Գիշերային ժամերն առավել ևս պիտի օգտագործվեն, խնդրի լուծումը հայտնի է, ես հայտնագործություն չեմ անում. որքան էլ այն թանկ արժենա, մարդկանց անհարմարություն պատճառելն ավելի թանկ է»,- ասաց նա: Ըստ Պողոսյանի` շինարարությունը, հատկապես` ճանապարհաշինությունն անհատակ տակառ է, հարմար առիթ` չվաստակած գումարներ ձեռք բերելու համար, դա հայտնի է ողջ աշխարհում, այդտեղ ծավալները հեշտ է թաքցնել, աշխատանքի մասը շատ է, աշխատուժի տեսակարար կշիռը՝ ևս, և շատերը գայթակղությանը չեն դիմանում: ՀԿ-ի նախագահի խոսքերով` ճանապարհ կառուցելիս հեշտ է թաքցնել չաշխատած եկամուտները, իսկ վերահսկողությունը մեր քաղաքում ծայրաստիճան վատ է:

«Չափումների մեթոդիկան հայտնի է բոլորին բետոնի հաստություն չափել, ասֆալտից նմուշ վերցնել, որակը պարզել, սակայն ես վերահսկողություն չեմ տեսնում, իսկ դա պետք է լինի չեզոք` նույն մարդուն կամ օրգանին չենթարկվող: Որպես կանոն` ասֆալտը չորս-հինգ տարուց ոչ պակաս պետք է ծառայի, դրանից հետո էլ միայն մակերեսային աշխատանք պիտի տարվի»,- ասաց Պողոսյանը` միաժամանակ նշելով, որ ամենակոպիտ հաշվարկներով անգամ նորմալ ճանապարհները 8-10 տարի ծառայում են:

Նա նշեց, որ մեր երկրում ճանապարհաշինությունը ցավոտ հարց է՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է` ինչու են Խաչատուր Աբովյանի արձանի մոտ ճանապարհներ կառուցել. «Խաչատուր Աբովյանը կանգնած է պուրակի ծաղկանոցի մեջտեղում, այստեղ միայն խնամողներն են լինում, այդ հատված մարդ չի մտնում: Ես մանկուց այդ մասով անցնում եմ օրական երկու անգամ, մշտապես այդպես է եղել, չգիտեմ` որ տրամաբանությամբ այնտեղ ճանապարհ ստեղծեցին»:

Պողոսյանը նաև նշում է, որ քաղաքի կենտրոնից հեռու կան ծայրամասային, մայրուղային ճանապարհներ, որոնք անմխիթար վիճակում են: Նրա համոզմամբ՝ քաղաքը պետք է տեր ունենա, իսկ լավ տերը պետք է «ցուցադրականից դուրս հատվածներին էլ ուշադրություն դարձնի»: «Երբեք չենք բողոքում` ինչքան կարելի է եզրաքարերը փոխել: Ավագանու նիստերի ժամանակ հանճարեղ դեմքով նստում են, սակայն երբեք չեմ տեսել, որ քաղաքացու մտահոգությունները բարձրաձայնեն: Առաջարկում ենք անվստահություն հայտնել ավագանուն, բոլորին ուղարկել տուն, բացի միջազգային գրոսմայստերից»,- ասաց Պողոսյանը: Նա իմիջիայլոց նկատեց նաև, որ ավագանու կազմում ներկայացված «Բարև, Երևան» դաշինքին այս հարցում վստահում է:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում