Գիտնականները խոստովանում են, որ կակաոյում առկա ֆլավոնոիդները պահպանում են անոթների առաձգականությունն ու նպաստում արյան նորմալ հոսքին՝ գրում է Malay Mail-ը:
Շվեյցարական Barry Callebaut ընկերությունը դարձել է առաջինը շուկայում, որին թույլատրել են հղում անել շոկոլադի օգտակար հատկանիշներին: Փաթեթավորման վրա կհայտնվի համապատասխան նշում: Եվրահանձնաժողովը նման որոշում է կայացրել ընկերության ներկայացրած տեղեկատվության հիման վրա, որը վերաբերում է Acticoa կակաոյի փոշուն և մուգ շոկոլադին:
Ընկերության գիտնականներին հաջողվել է պարզել, որ օրական 200 մգ ֆլավոնոիդների օգտագործումը նպաստում է արյան նոր հոսքին:








































