«Տորինո»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիսվել է տպավորություններով:
«Ինձ ասել են, որ Տևեսը գոլի ժամանակ խաղից դուրս վիճակում է եղել: Բայց այդ դեպքում ինչու՞ կարմիր քարտ չստացավ Իմոբելեն, ով հետևից սահանկում կատարեց նույն Տևեսի ուղղությամբ` վնասելով վերջինիս ոտքը:
Եթե «Տորինո»-ն մնար 10 հոգով, հետաքրքիր կլիներ տեսնել` ինչ կանեին նրանք խաղադաշտում:
Մրցավարական սխալները անհնար է արմատահան անել: Վիճելի պահեր հետագայում էլ են լինելու, դրանք անխուսափելի են:
Չնայած ամեն ինչին, իմ թիմը լավ էր խաղում ու իր ձեռքում էր պահում խաղի թելը»,- նշել է Անտոնիո Կոնտեն:


































