Իտալիայի A Սերիայի 6-րդ տուրի «Տորինո»-ի դեմ խաղից հետո Պոլ Պոգբան, ով դարձավ մրցավեճի միակ գոլի հեղինակը, կիսվել է տպավորություններով:
«Սա շատ բարդ հանդիպում էր: Մենք շատ ուրախ ենք, որ դերբիում երեք միավոր վաստակեցինք ու նորից վերադարձանք մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական:
Հիմա մտադիր ենք բոլոր ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների Լիգայի վրա: Հիմա շատ կարևոր է հաղթել «Գալաթասարայ»-ին»,- ասել է Պոգբան:






































