Նախնական տեղեկությունների հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին կհետևեն 87 երկրի 34 կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԿՀԸ նիստում այսօր հայտարարել է հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանահովը: Այս մասին հայտնում է Trend.az-ը:
Նրա խոսքով՝ միջազգային կառույցների ներկայացուցիչների նախնական թիվը 1012 մարդ է:
«Դիտորդների թիվը, որոնք գրանցվել են ԿՀԸ-ում, Ադրբեջանում կազմում է 4590 մարդ, շրջանային ընտրական տեղամասերում՝ 29 124 մարդ»,- ասել է Փանահովը:
Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին:









































