Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

«Ծռերի» Armexit-ը՝ Հայաստանում ռուսական օկուպացիան հավերժացնելու համար

Բանտից հերթական նամակն է գրել «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը: Այս անգամ նա զարգացրել է, այսպես կոչված Armexit-ի գաղափարը` այն տարօրինակ կերպով հակադրելով ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր գործընթացին: «Ներկայումս Armexit-ը փորձում են ներկայացնել որպես ինքնուրույն և ամբողջական օրակարգ՝ այն նեղացնելով և սահմանափակելով ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի շրջանակներում: Մեր օրակարգը մեկն է՝ առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ: Գաղութային համակարգն ավելի լայն և մեծ է, քան ՀՀ-ն: Նրա հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է (Հայաստանը հաշմանդամ՝ առանց Արցախի և Նախիջևանի՝ զուրկ տարածքային-հաղորդակցային հնարավորություններից և մատաղացու՝ տարածաշրջան ներխուժող գիշատիչների համար), կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը, որի մաս է կազմում նաև տիտղոսային ընդդիմությունը»,- գրել է նա:

Սկսենք նրանից, որ Ավետիսյանի առաջարկած Armexit-ը Brexit-ը կապկելու անհաջող փորձ է: Brexit-ի համաշխարհային, անգամ բրիտանական ընկալումը միանշանակ չէ և ավելի շատ ասոցացվում է ոչ թե զարգացման, այլ` մեկուսացման հետ: Սակայն եթե մի կողմ թողնենք Վարուժանի առաջարկած խիստ վիճահարույց անունը և կենտրոնանանք ապագաղութացման նրա առաջարկած օրակարգի վրա, ապա այն այնքան ոչ իրական ու մարգինալ է, որ լեգիտիմացնելու է Հայաստանի նկատմամբ ոչ միայն այսօրվա պայմանական, այլ նույնիսկ դե յուրե օկուպացիան:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում գրել էինք, որ ռուսական օկուպացիան և հայկական քրեաօլիգարխիան արտահայտվում են «Հոկտեմբերի 27»-ի կոնսենսուսով: Չնայած դրան` Մոսկվան անընդհատ «մոդեռնիզացնում» է իր օկուպացիոն ազդեցությունն իր կողմից հրահրված կամ այլ գործողություններով, որոնք Մոսկվայի կողմից կառավարվում են` «Մարտի 1»,  2016-ի Ապրիլյան պատերազմ, ՊՊԾ գնդի գրավում և այլն:

«Ծռերը»` դա չուզելով, մեկ տարի առաջ ամրապնդեցին ռուսական ազդեցությունը Հայաստանում: Հիմա կրկնվում է նույն բանը. նրանք խոսում են ապագաղութացման մասին` խիստ մարգինալ օրակարգով, ըստ էության` քաղաքական լեգիտիմության հարթությունից դուրս դնելով Հայաստանի ազատության պահանջը: Մինչդեռ` ԵՏՄ-ից Հայաստանի հեռանալու գործընթացը պետք է ոչ թե երկրի մեկուսացման,  այլ քաղաքակիրթ աշխարհին ինտեգրման կամուրջ լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում